ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News
Մենք ունենք սեփական եկամուտների աճ ընդամենը 157 մլրդ դրամ, կապիտալ ծախսերի չնչին և ընթացիկ ծախսերի 335մլրդ-ով աճ։ Այս իրավիճակում ի՞նչ պետք է անի պրոֆեսիոնալ կառավարիչը, նա պետք է անպայման վերանայի ընթացիկ ծախսերը, գոտիները պետք է խիստ ձգի, որովհետև չես կարող պարտք վերցնել և ընթացիկ ծախս անել, դա խիստ վտանգավոր է: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:
«Դու պետք է փորձես տնտեսությանը օգնող ծրագրեր անել, կառավարությունն իրականում գնում է հակառակ ուղղությամբ, ընթացիկ ծախսերի վերանայման և կրճատումների գնալու փոխարեն նա այսօր ավելի շատ պարտավորություններ է ստանձնում, որն էլ իր հերթին ունի երկու պատճառ»,- նշել է Արամյանը:
Նրա կարծիքով՝ կառավարության իրականացրած քայլերը կհանգեցնեն ֆինանսա-տնտեսական ռումբի մեր տնտեսության տակ, ինչի հետևանքները շատ ծանր կլինեն երկրի համար։
Արամյանի խոսքով՝ պետք է զերծ մնալ ամբոխահաճո քայլերից և հայտարարություններից, քանի որ դրանք լավ տեղ չեն տանելու։
ՀՀ ֆինանսների նախկին նախարարն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում:
--0--ԿԿ