ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
Պետերբուրգում ոստիկանությունը ձերբակալել է Սմոլնինսկի քաղաքային կազմավորման 13 պատգամավորների, որոնց մեծ մասն ընդդիմության ներկայացուցիչներ են: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Վերջիններս փորձել են նիստ անցկացնել:
Սա նույն այն պատգամավորական խորհուրդն է, որտեղ նախորդ տարեվերջին պատռել են Պուտինի նկարը:
Ձերբակալվածներից մեկը՝ պատգամավոր Պավել Բեզումովը, պատմել է, որ իրենք ստիպված էին օգտվել տեղական վարչակազմի շենքից, քանի որ արդեն երրորդ անգամ իրենց թույլ չեն տվել պաշտոնական մուտքից օգտվել:
Ձերբակալվածներին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, որտեղ նրանց նկատմամբ կորոնավիրուսային սահմանափակումների խախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել:
--00--ԱԹ