ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանին հունվարի 28-ին՝ ուշ երեկոյան, ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել և կալանավորման միջնորդություն ներկայացվել դատարան: Այդ մասին ԶԼՄ-ներին հայդնել է Բադասյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։
Ըստ պաշտպանի՝ Վահան Բադասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։
«Իր խոսքը նա կասի դատարանում», - ասել է պաշտպանը, ապա մանրամասներ ներկայացրել նրա առողջական վիճակից՝ նշելով, որ գործողություններ իրականացնելիս նրա մոտ զարկերակային ճնշման խնդիր է եղել, այլ գանգատներ չի ունեցել։
Հիշեցնենք՝ Վահան Բադասյանին ԱԱԾ-ն բերման է ենթարկել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում արած հայտարարության համար։ Նա ասել էր Նիկոլ Փաշինանին պետք է հեռացնել ոչ միայն որպես պարտության սիմվոլ, այլև՝ որպես թշնամի։ Դիտարկմանը, թե վարչապետը չի հեռանում, Բադասյանն արձագանքել էր. «Ուրեմն կվերացնենք, ֆիզիկապես, զենքով։ Ես այսօրվանից սկսելու եմ կազմակերպել, թող ԱԱԾ-ն գա իմ հետևից»։
--00—ԼՄ