ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Արմավիրի մարզի դատախազությունից տեղեկություն է փոխանցվել Ոստիկանության Վաղարշապատի բաժին, այն մասին, որ իրենց է դիմել Անդրանիկ Ստեփանյանը և հայտնել, որ դեռևս 2008 և 2009 թվականներին իրենց ընկերությունը անօրինական կապալի պայմանագիր է կնքել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ա․Ստեփանյանը հայտնել է նաև, որ պայմանագիրը կնքվել է Հայորդաց Տան վերանորոգման և Սևանի թերակղզու վանական համալիրի բարեկարգման աշխատանքներն իրականացնելու համար։ Դիմումատուն հայտնել է նաև, որ առ այսօր, անձամբ Նորին Սուրբ Օծություն Տ․Տ․ Գարեգին Բ-ի անօրինական գործողությունների արդյունքում, իր ՍՊԸ-ին չի վճարվել պայմանագրով և աշխատանքների կատարման վերջնահաշվարկներով հաստատված խոշոր չափի գումար։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ա․Ստեփանյանի ՍՊԸ-ն «Սասունասար»-ն է, իսկ գումարի չափն էլ, ըստ նրա ներկայացրածի, կազմում է շուրջ 70 մլն դրամ։
--0--ԿԿ