ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Հավաստի տեղեկություններ կան, որ մի քանի հոգի փորձում են Գլխավոր շտաբի պետի եւ զինվորականների վրա ճնշում գործադրել, որպեսզի հասնեն հրաժարականի: Այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը:
«Սա Նիկոլ Փաշինյանի և Օնիկ Գասպարյանի կռիվը չէ, սա մեր երկիրը փրկելու համար պայքար է, մեր հայոց բանակը գիտակցելով դա կանգնել է ժողովրդի կողքին եւ եւս մեկ անգամ եկեք ասենք, որ կանգնած ենք բանակի կողքին»,- նշեց նա:
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենք այնքան ժամանակ են մնալու Բաղրամյան պողոտայում, մինչեւ հարցը լուծվի եւ իրենք հասնեն իրենց գլխավոր նպատակին:
--00--ԱՀ