ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին կուսակցության նախընտրական ցուցակով առաջադրված թեկնածուների հետ։
Հանդիպման ժամանակ քննարկվել են նախընտրական քարոզարշավի ռազմավարությունը, ուղերձները, համայնքներում ընտրողների հետ հանդիպումների, տեղերում նախընտրական շտաբների գործունեության հետ կապված հարցեր։
--00—ԼՄ