ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News
Կառավարությունը ևս 90 մոտոբլոկ և խոտհնձիչ է տրամադրել Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչներին։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Կաղնուտից ու Ներքին Հանդից հետո սա արդեն երկրորդ խմբաքանակն է, որ Սյունիքի հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խումբը հասցնում է Հայաստանի հարավ։
Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի խոսքով, այս տեխնիկայի թիմը կարող է հասնել ընդհուպ մինչև հազարի: Նաեւ մտադրություն կա Շիկահողում կարի արտադրամաս հիմնելու:
--00--ԱԹ