ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News
Երեկ՝ հուլիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 28-ամյա Արմեն Հակոբյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 25 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Երևանի բնակիչ 15-ամյա Մ․Ա․-ն, 38-ամյա Ք․Ա․-ն և 45-ամյա Մ․Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
--00--ԱԹ