ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News
Գեղարքունիքում սահմանային իրավիճակը համեմատաբար հանգիստ է, գյուղացիները մասամբ կարողանում են իրականացնել իրենց գյուղատնտեսական աշխատանքները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանը:
«Որ հատվածները որ վտանգի տակ են, գյուղատնտեսական աշխատանքներ չեն իրականացվում, իսկ որ հատվածներում, որ ավելի անվտանգ է, մարդիկ պարտադիր իրականացնում են գյուղատնտեսական գործունեություն, բայց դե ամեն դեպքում մարդիկ անհանգիստ են»,- ասել է նա:
Խոշոր եղջերավոր անասունների՝ թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքներ անցնելու նոր դեպքեր չեն եղել:
«Կութից 80 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ էին անցել թշնամու կողմ, որը մինչեւ հիմա չեն վերադարձրել, Կառավարությունն էլ ուրբաթ օրվա դրությամբ այդ մարդկանց չի փոխհատուցել»,- ասել է համայնքապետը:
--00--ԱԹ