ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կարեն Բրուտյանին ֆինանսների նախարարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել: Այս մասին տեղեկացնում է e-gov.am կայքէջը:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Կարեն Բրուտյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ:
Կարեն Բրուտյանը ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնում էր 2018 թվականի մայիսի 22-ից:
--00--ԱՀ