ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Եվգենի Զինիչևը՝ մարդու կյանք փրկելու ժամանակ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունը։
«Եվգենի Զինիչևը ողբերգական կերպով մահացել է ծառայողական պարտականությունները կատարելիս՝ մասնակցելով Արկտիկայի գոտին արտակարգ իրավիճակներից պաշտպանելու միջգերատեսչական վարժանքներին ՝ փրկելով մարդու կյանք», - հայտնել են գերատեսչությունից։
--00—ՄՀ