20-ամյա վարորդը BMW X5-ով բախվել է մայթեզրի քարերին, ապա ծառին. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16,  24News

վթար

Սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01:40-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Սամվել Հայրապետյանը իր վարած BMW X5 մակնիշի 55 NV 555 համարանիշի ավտոմեքենայով Չարենցավան քաղաքի Շահումյան-Գործարանային փողոցների խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է մայթեզրի քարերին, ծառին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։  Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ս. Հայրապետյանն ու նրա ուղևոր՝ Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Կարեն Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով ավտոմեքենայի աջ կողմի անվահեծանները կոտրվել էին։ 

--00—ՄՀ