Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

ֆ
Այսօր՝ մարտի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա: 
 
Shamshyan-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և կամրջի տակ հայտնաբերվել է մոտ 35-40 տարեկան տղամարդու դի: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: 

 Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

--00—ՍՊ