ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24 News
Ադրբեջանում ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցը, ով կրակել ու սպանել է կնոջը: Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, 26-ամյա կինն այսօր առավոտյան ուղևորվել է Բաքվի` Նիզամիի շրջանի ոստիկանության բաժանմունք` ցանկանալով բողոք ներկայացնել ամուսնու կողմից շարունակական խոշտանգումների հետ կապված:
Նրա ամուսինը` Իսմայիլ Մամեդովը, իմանալով այդ մասին, ժամանել է ոստիկանություն և վեց անգամ կրակել կնոջ ուղղությամբ: Կինը տեղում մահացել է, ամուսինը հանձնվել:
--00--ԱԹ