ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24 News
Այս տարվա վերջին տեղի է ունենալու ՀՀԿ համագումարը: Այս մսին այսօր «Հետպատերազմյան Հայաստան. ի՞նչ քայլեր ձեռնարկել» խորագրով ժողովին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ, «Հանրապետական» կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:
«Իր հիմնադրման առաջին իսկ օրվանից Հանրապետականի գործունեությունը համահունչ է եղել պետության առաջնահերթություններին: Մենք մշտապես ծառայեցրել ենք մեր մտավոր, մարդկային և կազմակերչական ներուժը մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու: Նույն առաքելությունն ունենք այսօր և պարտավոր ենք լինելու ավելի ուժեղ, արդիական և կազմակերպված», - ասաց նա։
Սարգսյանը թվարկեց ՀՀԿ-ի համար առաջնահերթություն համարվող 6 ուղղությունները: Դրանք են՝
Կուսակցության կենտրոնական մարմնի պրոֆեսիոնալիզմի զարգացում և ամրապնդում
Տարածքային կազմակերպությունների օպտիմալացում և արդյունավետության մեծացում
Կուսակցության անդամների թվի և ակտիվության փոխկապակցվածության ապահովում
Կուսակցության արտաքին գործունեության արդյունավետության մեծացում
Կուսակցության արժեքային ուղղվածության և պրակտիկ գործունեության ներդաշնակեցում,
Ներկուսակցական ժողովրդավարության պահպանում և ամրապնդում։
--00--ԱԹ