ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Հոկտեմբերի 10-ին հարսանեկան ավտոշարասյունից, որը բաղկացած է եղել վեց մեքենայից, Դմիտրովյան մայրուղում կրակոցներ են արձակել։ Այս մասին հայտնում է «Москва с огоньком» պարբերականը։
Օդ կրակելու սիրահարներին ձերբակալել են, և պարզվել է, որ բոլորը եղել են հայեր՝ ծնունդով Հայաստանից։ Նրանք հարսանեկան արարողությունը ստիպված են եղել ընդհատել եւ գնալ ոստիկանություն՝ արձանագրությունների կազմման համար։