ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24 News
Ավստրիան 2022 թ. -ի փետրվարի 1-ից պարտադիր է դարձնում համընդհանուր պատվաստման գործընթացը։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը։
«Այսօր մենք դժվարին որոշում կայացրինք՝ շատ արագ ներդնել պարտադիր պատվաստում, այն պետք է գործի 2022 թվականի փետրվարի 1-ից»,- ասել է Շելենբերգը կառավարության և տարածաշրջանային իշխանությունների հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։
Նա նաև հայտարարել է, որ երկուշաբթի օրվանից առավելագույնը 20 օր բոլորի համար ազգային արգելափակման ներդրման մասին: Նրա խոսքով, չպատվաստվածների համար լոքդաունը մեծացրել է բնակչության պատվաստման պատրաստակամությունը, բայց ոչ բավարար չափով։
Նոյեմբերի 15-ից երկրում գործում է լոքդաուն նրանց համար, ովքեր չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Այնուամենայնիվ, համաճարակաբանական իրավիճակը շարունակում է վատթարանալ. ամենօրյա հիվանդացությունը պարբերաբար ռեկորդներ է գերազանցում, վերակենդանացման բաժանմունքները COVID-19-ով հիվանդներով ծանրաբեռնվելու վտանգի առաջ է։
--00—ՄՀ