ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24 News
Ատլանտյան խորհուրդը ՀՀ դեսպանության հետ համատեղ նոյեմբերի 18-ին կազմակերպել էր փակ հանդիպում-քննարկում դեսպան Մակունցի և Վաշինգտոնում գործող վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգին ու տարածաշրջանային զարգացումներին ու պատասխանել ներկաների հարցերին։
--00—ՄՀ