ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24 News
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մերժեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն Արմեն Չարչյանի փաստաբանի միջնորդությունը։
Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ և 35-րդ հոդվածների սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու մասին՝ Արմեն Չարչյանի պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգերի բացակայության հիմքով։
Միջնորդության հիմքում Արմեն Չարչյանի պատգամավորական անձեռնմխելիություն ունենալու հանգամանքն էր։
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:
--00—ՄՀ