ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24 News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ վաղը ֆեյսբուքյան եթերում կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին:
«Սիրելի՛ հայրենակիցներ, վաղը՝ հունվարի 24-ին, ժամը 20.00-ին՝ ֆեյսբուքյան իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին:
Լրատվամիջոցները և հասարակական կազմակերպություններն այսօր մինչև ժամը 20.00-ն իրենց հարցերը կարող են ուղարկել press@gov.am էլ. փոստի հասցեին։
Հարցուպատասխանի տևողությունը՝ մոտ 2 ժամ»,-գրել է վարչապետը:
--00—ՄՀ