ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24 News
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Էմիլ Տարասյանն ազատվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ համաձայն իր դիմումի:
«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածը և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը, հրամանագիր է ստորագրել Էմիլ ՏԱՐԱՍՅԱՆԻՆ Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին՝ համաձայն իր դիմումի»։
--00—ՄՀ