Ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Lada Largus-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

տռռեգտեռգ

Այսօր՝ մարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Նորք–Մարաշ վարչական շրջանի Հովսեփյան փողոցում՝ Հանրային հեռուստաընկերության հարևանությամբ, ճակատ-ճակատի բախվել են 35-ամյա Վահան Գյուրջյանի վարած Mercedes մակնիշի և 24-ամյա Հովհաննես Բաղդասարյանի վարած Lada Largus մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում են shamshyan.com-ից։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել  թիվ 1 համալսարանական  հիվանդանոց:  Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի  1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկ Գեղամ Բաբայանն ու  կրտսեր պարեկ Սամվել Հակոբյանը , ովքեր տեղում ուժեղացված ծառայություն են կատարել , որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա:  Երևանի գնդի  1-ին գումատակի 1-ին վաշտի պարեկներ Դավիթ Ղազարյանն ու Հայկ Ղազարյանը հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հեթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ:  Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր  են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել է նաև «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչ Նարեկ Կիրակոսյանը և «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 



--00--ՍԳ