ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 8-ին Մոսկվայում հանդիպում կանցկացնի Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Արարատ Միրզոյանի այցից հետո՝ ապրիլի ընթացքում, ինչպես նախօրոք հայտարարել էին Երևանն ու Մոսկվան, սպասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցելությունը ՌԴ և հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ։
--00—ՀԶ