ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 7, 24News
Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է է Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
Այցի շրջանակներում տեղի է ունենալու ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումը:
Մոսկվայում Արարատ Միրզոյանը կհանդիպի նաև ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի հետ:
--00--ԱՀ