ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 8, 24News
Իսրայելում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Թել Ավիվում տեղի ունեցած ահաբեկչությունը: Այս մասին «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրառում է արել Հայաստանի դեսպանությունը:
«Իսրայելում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Թել Ավիվում տեղի ունեցած ահաբեկչությունը և իր խորին ցավակցությունն է հայտնում այս բարբարոսական արարքի զոհերի ընտանիքներին։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,-ասված է գրառման մեջ:
Թել Ավիվի կենտրոնում ահաբեկչություն է տեղի ունցել: Երկու մարդ զոհվել է, 12-ը՝ վնասվածքներ է ստացել, 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են: Ահաբեկչին հետապնդել են Թել Ավիվի արվարձանում, փոխհրաձգության ժամանակ նրան ոչնչացրել են:
--00—ԼՄ