ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Իսրայելում՝ Թել Ավիվում, տղամարդը կրակել է անցորդների վրա և մեքենայով մխրճվել Չարլզ Քլոր զբոսայգու ամբոխի մեջ։ Գրանցվել է 1 մահ, գրում է Deutsche Welle-ն:
Երկրի արտաքին գործերի նախարարությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն։
Մեքենան շրջվել է, սակայն, ըստ ականատեսների, վարորդը շարունակել է կրակել այն մարդկանց վրա, որոնք փորձել են օգնել տուժածներին։
Միջադեպը տեղի է ունեցել Պասեքի տոնակատարության ժամանակ։ Պեսախը կամ Պասեքը հրեական գլխավոր տոներից մեկն է, և նշվում է՝ ի հիշատակ Հին Եգիպտոսում հրեաների ստրկությունից ազատագրման։ Այս տարի Պեսախը նշվում է ապրիլի 5-ից ապրիլի 13-ը։
--00—ԼՄ