ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
Մոսկվան ուշադրությամբ հետևում է Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալու վերաբերյալ Կիևի ու Քիշնևի հայտարարություններին:
Այդ մասին ТАСС-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարարության ԱՊՀ երկրների երկրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։
«Մենք ուշադրությամբ հետևում ենք այդ գործընթացներին։ Երկու երկրներն էլ Ասոցացման համաձայնագրեր ունեն ԵՄ-ի հետ, մասնակցում են Արևելյան գործընկերությանը, Վրաստանի հետ միասին միավորվել են եվրաինտեգրման այսպես կոչված ասոցացված եռյակի մեջ»,- նշել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ 2013-2014 թթ. Մայդանի իրադարձությունների խթան հանդիսացավ հենց Եվրամիության հետ Ուկրաինայի համաձայնագիրը, որի ստորագրումն այն ժամանակ կառավարությունը հետաձգեց, որպեսզի հստակեցնի Ռուսաստանի և ԱՊՀ-ի մյուս երկրների հետ առևտրատնտեսական կապերի հնարավոր հետևանքները:«Այդ իրադարձություններն իրենց հերթին հանգեցրեցին հակասահմանադրական պետական հեղաշրջման, Դոնբասում քաղաքացիական պատերազմի և այն իրավիճակին, որը մենք ունենք այսօր»,- հավելել է Պոլիշչուկը:
Նա հայտնել է նաև, որ ռուս-ուկրաինական բանակցություններն ուղեկցվում են Կիևի ագրեսիվ հռետորաբանությամբ, իսկ ուկրաինական պատվիրակության դիրքորոշումը պարբերաբար փոփոխություն է կրում:
--00--ՆՍ