ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
Խորհրդարան վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ ոստիկանությունը մեծաթիվ քանակությամբ ուժեր է կուտակել հարակից Բաղրամյան պողոտայում, Դեմիրճյան փողոցում ու անգամ Սիրահարների այգում։ 24News-ի տեսախցիկը ֆիքսել է հավաքված ոստիկաններին, որոնք եկել էին հատուկ ավտոբուսներով, կան նաև ոստիկանությանը պատկանող, սակայն սովորաբար զինվորականների կողմից օգտագործվող բեռնատար մեքենաներ։
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարան է գալու վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնակցելու ԱԺ-ի հետ կառավարության հարց ու պատասխանին։ Միևնույն ժամանակ ընդդիմադիր «Դիմադրության շարժումը» 15:30 հանրահավաք է անցկացնելու Ֆրանսիայի հրապարակում, և իշխանությունը, ամենայն հավանականությամբ, մտավախություն ունի, որ ընդդիմությունը կփորձի շրջափակել ԱԺ շենքն այն պահին, երբ ներսում կլինի Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ՀԶ