ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
«Ընդդիմությունը չի կարողանում ձևակերպել, թե ինչ խնդրի շուրջ է հավաքվում, իրենց կեղծ օրակարգին ժողովուրդը չի հավատում»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
Անդրադառնալով ընդդիմության պահանջով հունիսի 3-ին նշանակված արտահերթ նիստին՝ պատգամավորը նշեց, որ ընդդիմությունն իրեն սպառել է փողոցում և ուզում է վերադառնալ խորհրդարան։
Նա, այնուամենայնիվ, չպարզաբանեց՝ ՔՊ-ն կմասնակցի՞ արտահերթ նիստին, թե՞ ոչ:
Անդրադառնակով ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի այն հայտարարությանը, որ արտահերթ նիստին գալու են իրենց օրակագով, և «եթե իշխանությունը տղա է, թող գա», պատգամավորը նշեց. «Իշխան Սաղաթելյանն իր տղությունը պետք է ապացուցի, նոր խոսա տղությունից»:
Մանրամասները՝ տեսանյութում։