ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News
Բրյուսելյան հանդիպման մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանի շուրջ, ընթանում է բազմաքայլ, բազմափուլ և բազմաշերտ աշխարհաքաղաքական գործընթաց, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է ֆեյսբուքյան իր էջում:
«Գործընթացի «նյուանսները» կարող են ընկալել մատերի վրա հաշված մարդիկ, որոնք ունեն միջազգային հարաբերությունների, գեոտնտեսական և գեոքաղաքական շահերի մասին համակարգային պատկերացում և փորձառություն:
Իսկ եթե ավելի կարճ, ապա գործընթացը մոտենում է հատման կետին, իսկ «մոդերատորը» ավարտում է իր առաքելությունը. Սյունիքով միջանցք հանձնել չեն թողնում, իսկ խաղաղության պայմանագիր ստորագրել ուղղակի չի հասցնի . . .»,- գրել է Ղազինյանը։
--00--ԱՀ