ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի խոսք է հղել սեպտեմբերի 19-ին Երևանում մեկնարկած Ռուս-հայկական 9-րդ տարածաշրջանային համաժողովի մասնակիցներին։
ՌԴ նախագահը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները հասցվել են բարձր դաշնակցային մակարդակի։
Պուտինը տարածաշրջանային համագործակցությունն անվանել է ռուս-հայկական հարաբերությունների կարևոր կոմպոնենտ։
--00—ԱՊ