ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Շուրջ 20 անձ գերության մեջ է գտնվում, տեղեկություններ կան նաև անհետ կորածների մասին, չի բացառվում, որ նրանք գերեվարված լինեն, դիերի հանձնման և նույնականացումից հետո վերջնական տվյալներ կլինեն: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:
Սահակյանի խոսքով՝ հաճախ խոշտանգվում են ոչ միայն ողջ մարդիկ, այլ նաև դիերը և չեն վերադարձնում, որ կատարված հանցագործությունները չբացահայտվեն:
Ադրբեջանցիները, ինչպես 2016 թվականին, այնպես էլ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից հետո, շարունակում են կտրել զինծառայողների ականջները և գլխատել։
Անդրադառնալով հրապարակված տեսանյութերին՝ իրավապաշտպանը նշեց, որ ադրբեջանցիները հաճախ միտումնավոր հին տեսանյութեր են հրապարակում, որ շփոթմունք առաջացնեն և նվազեցնեն իրավական գործընթացներում հայկական կողմի համար տեսանյութերի ապացուցողական նշանակությունը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ