ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Փաշինյանը Հայաստանին տանում է նոր անկախության։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց բժիշկ Հայկ Մանասյանը։
Մանասյանի համոզմամբ, ներկայումս գնում է Հայաստանի անկախությունն ու Ղարաբաղի հարցը տարանջատելու գործընթացը, քանի որ այդ երկուսը հակոտնյա են։
Բժշկի պնդմամբ, տարածաշրջանային գործընթացները պայմանավորված չեն բացառապես Նիկոլ Փաշինյանի և իշխանությունների գործոններով, կան բազմաթիվ այլ խաղացողներ և իրողություններ։
Մանասյանի կարծիքով, իշխանության գործունեության առաջնային առանցքը Հայաստանը չհանձնելն է, ինչի համար էլ նրանք պայքարում են՝ ի տարբերություն նախորդ իշխանությունների։
--00—ԱՊ