Մոլդովան ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

photo_2025-03-17_10-28-21

Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մոլդովայի ԱԳ նախարարությունը համապատասխան հայտարարություն է տարածել X-ի միկրոբլոգում։

«Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը։ 

Սա կարևոր քայլ է Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հասնելու ուղղությամբ»,-նշված է գրառման մեջ։

--00—ՅՄ