14-ամյա 6 դեռահասներ կոտրել են Ուզբեկստանի սենատի կայքը վերջինիս խոցելիությունը ցույց տալու համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

նկար

14-ամյա 6 դեռահասներ կոտրել են Ուզբեկստանի սենատի կայքը, հայտնում է Podrobno.uz-ը։

Ըստ աղբյուրի՝ պետական կայքը կոտրել են վերջինիս խոցելիությունը ցույց տալու համար, անչափահասները վատ մտադրություններ չեն ունեցել, և որ նրանք պատրաստ են օգնել Ուզբեկստանի կիբերանվտանգությունն ապահովելու հարցում, եթե հանրապետության իշխանությունները նման հնարավորություն տան։

Ավելի վաղ նրանք կոտրել էին նաև պետական այլ մարմինների կայքերը։ 

--00—ԼՄ