ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News
Պետական դավաճանների դեպքերը չպետք է հանրայնացնեն, դրանով վարկաբեկում են մեր բանակը, բայց որ պետք է բացահայտվեն և մեղավորները պատժվեն, դա միանշանակ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Միքայել Համբարձումյանը։
«ԱԱԾ իմ գործընկերները դիտավորյալ չեն հանրայնացնում այդ դեպքերը, ուղղակի դա մոտեցման ձև է»,- հավելեց նա։
Ըստ ԱԱԾ նախկին ղեկավարի, այն որ այս դեպքերը տեղային ազդեցություն կարող էին ունենալ պատերազմի վրա՝ դա փաստ է։
Անդրադառնալով ՀՀ մուտք գործելու սահմանափակումների մասին, Միքայել Համբարձումյանը նշեց, որ ազգությամբ հայ մարդկանց մուտքը ՀՀ փակելը միայն այն պատճառով, որ իշխանությունների հասցեին քննադատական խոսք են հնչեցնում, անարդար է և անտեղին։
Մանրամասները՝ տեսանյութում․
--00--ԱՀ