ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News
Փաշինյանը մերժել է ԱՄՆ-ին, Բլինքենը՝ հիասթափեցրել: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը։
Ղուկասյանի համոզմամբ, Արևմուտքը շարունակում է կապերը Հայաստանի հետ՝ հույս հայտնելով, որ Փաշինյանը ինչ-որ քայլեր կձեռնարկի։
Բայց, ըստ Ղուկասյանի՝ Հայաստանի վարչապետը ՀՀ շահերը սպասարկելու փոխարեն գործում է հանուն Ռուսաստանի շահի։
Բանախոսի կարծիքով, Փաշինյանը Սերժ Սարգսյանի և նախկին իշխանության իրավահաջորդն է և որևէ առանցքային տարբերություն չկա, այդ իսկ պատճառով իրենց կուսակցությունը բացառում է համագործակցությունը Փաշինյանի հետ։
--00—ԱՊ