ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
ԱՄՆ-ը որոշել է հանձնել Ադրբեջանը ԵՄ-ին, կա պլան՝ կնքել խաղաղության պայմանագիր։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը։
Ղուկասյանի համոզմամբ, Ադրբեջանի բռնապետական համակարգը խնդիր է Եվրոպայի համար, ամեն ինչ արվում է՝ այդ համակարգը փլուզելու և իրենց ցանկալի մարդուն իշխանության բերելու համար։ Ըստ Ղուկասյանի՝ ԱՄՆ-ը փորձում է ամեն գնով դուրս մղել Ռուսաստանին Հայաստանից և Արցախից՝ ստանձնելով տարածաշրջանի առաջին ջութակի դերը։
Ըստ նրա՝ արցախահայերը այդ դեպքում ցեղասպանության չեն ենթարկվի։
--00—ԱՊ