ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Լավրով-Բայրամով հանդիպումից հետո՝ նախարարների ճեպազրույցի ժամանակ, ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձել է ԼՂ խնդրի լուծման այսպես կոչված «մոսկովյան և վաշինգտոնյան ձևաչափերին»։
Լավրովն ընդգծել է, որ այդ ձևաչափերը երկուսից ավելի են, ապա հավելել․ «Այն, ինչ համաձայնեցվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից հոկտեմբերի 6-ին Պրահայում, ունի առանցքային նշանակություն։ Նրանք վերահաստատել են իրենց նպատակադրվածությունը՝ բոլոր խնդիրները լուծելու ՄԱԿ-ի կանոնադրության և 1991 թվականի՝ Ալմա Աթայի հռչակագրի հիմքերով։
Եթե դա այդպես է (խմբ․՝ ծիծաղում է), դա իսկապես այդպես է, դա հաստատվել է Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի կողմից, ապա, եթե անկեղծ, խնդրի լուծումն այդ առումով հեշտանում է»,-ասել է նա։
Լավրովը նաև հիշեցրել է, որ աշնանը Վաշինգտոնում եռակողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանը նոր առաջարկներով է հանդես եկել, իսկ Հայաստանն իր հերթին հանիպումից հետո իր առաջարկներ է առաջ քաշել։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՄ