ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
Աշխատանքային այցով Մալթայում գտնվող Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանին հունվարի 12-ին ընդունել է Մալթայի արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Յան Բորգը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, բազմակողմ հարթակում համագործակցությանն առնչվող հարցերի օրակարգը։
ՀՀ դեսպանը նախարար Բորգին հանգամանալից ներկայացրել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակի շուրջ զարգացումները:
Այնուհետ դեսպան Համբարձումյանը մասնակցել է Մալթայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների` ամանորյա շնորհավորանքների փոխանակման առիթով Մալթայի վարչապետի կողմից տրված ընդունելությանը:
--00—ԼՄ