ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News
Կարսի նահանգի Սարիղամիշի շրջանում շարունակվում է Թուրքիայի զինված ուժերի պլանային «Ձմեռ-2023» զորավարժությունը, որը մեկնարկել է հունվարի 18-ին և կշարունակվի մինչև փետրվարի 2-ը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Զորավարժությունը մասնակիցներ ունի 17 երկրից՝ ներառյալ Գերմանիայից, Ադրբեջանից, Մեծ Բրիտանիայից։ Այն համարվում է Թուրքիայի Հանրապետության պատմության ամենալայնամասշտաբ «Ձմեռ» զորավարժությունը՝ ազգային և օտարերկրյա զինուժի ներգրավվածությամբ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ