ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը ստորագրել են ԵԱՏՀ-ի և Համագործակցության Գործադիր կոմիտեի միջև համագործակցության խորացման հուշագրի իրականացման՝ 2023-2025 թթ. միջոցառումների ծրագիր:
Փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել այսօր՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:
«Ստորագրվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԱՊՀ Գործադիր կոմիտեի միջև համագործակցության խորացման հուշագրի իրականացման միջոցառումների ծրագիր առաջիկա երեք տարիների համար», - արարողության ընթացքում ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ