ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն ընդունել է նախագահ Արայիկ Հարությունյանի՝ պետնախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկը։ Այս մասին 24News-ին ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանը։
Գաբրիելյանն ասաց, որ Գուրգեն Ներսիսյանը գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Ազգային ժողով։ Ազատման գործընթացը կարող է տեւել 1 շաբաթ։
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ