ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
Ինտերնետ հասանելիության սահմանափակումը միջազգային կապուղիներում երկու խոշոր վթարների պատճառով է։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Հայաստանում հեռահաղորդակցության ծառայությունների մատակարար «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերությունը։
«Հարգելի հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ միջազգային կապուղիներում տեղի ունեցած երկու խոշոր վթարների պատճառով այժմ կա ինտերնետ հասանելիության սահմանափակում:
Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասվում է գրառման մեջ:
--00—ԶՀ