Թուրքիայում նորից երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

turqiayum-krkin-erkrasharzh-e--n259239-1

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 3,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD):

Երկրաշարժի օջախը գտնվել է 7,02 կմ խորության վրա։ Նշվում է, որ 3,2 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել նաև Կասպից ծովի ադրբեջանական հատվածում։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 7,7 և 7,6 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել 9 ժամ ընդմիջումով։

Ցնցումները զգացվել են երկրի 11 նահանգներում և հարակից նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում։

--00—ՅՄ