Թուրքիայում 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

b4d67bb4-3707-492e-9f1a-277e7a97c238.jpg

Թուրքիայի կենտրոնական հատվածում՝ Գազիանթեփից 40 կմ հյուսիս-արևմուտք, ապրիլի 29-ին 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։



--00—ԶՀ