ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ապրիլի 3-ի հրամանագրով Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր է նշանակվել:
Այսպիսով, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի մարտի 27-ի ԲԴԽ-38-Ո-126 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանին նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
--00—ՅՄ