ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել օրինագիծ, որով կոչ է արվում ճանաչել Արցախի անկախությունը և դատապարտել Ադրբեջանի շարունակվող ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից:
«Ինքնորոշման իրավունքն ամրագրված է միջազգային օրենքի մի շարք հոդվածներում, որոնց անդամ է հանդիսանում Միացյալ Նահանգները, այդ թվում՝ ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով», - նշված է բանաձևի տեքստում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ