ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
Կից լուսանկարներում շտապօգնության մեքենան է, որի ուղղությամբ այսօր՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է ՀՀ ՊՆ զինծառայող: Այնուհետև Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորվել է նաեւ բուժակը: Պաշտպանության նախարարությունը վիրավորված զինծառայողի և բուժակի առողջական վիճակի մասին լրացուցիչ կհայտնի:
--00—ԶՀ