ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News
Ադրբեջանի մշակութային անհանդուրժողականության և վանդալիզմի հերթական դրսևորումը Բերձորում։ Տեղեկանում ենք Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն»-ից։
Հողին է հավասարեցվել քաղաքի կենտրոնում` բլրի վրա գտնվող, դեռևս խորհրդային տարիներին կառուցված 1941-45թթ. Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը։
Արդեն որերորդ անգամ Ադրբեջանը ոչնչացնում է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններ, կամ հուշահամալիր։
--00—ՅՄ